Ո՞ր փողոցներում է թույլատրված երթևեկության գործնական պարապմունքներ անցկացնել - RadioVan.fm

Онлайн

Ո՞ր փողոցներում է թույլատրված երթևեկության գործնական պարապմունքներ անցկացնել

2017-07-27 17:34 , Общество, 1103

Ո՞ր փողոցներում է թույլատրված երթևեկության գործնական պարապմունքներ անցկացնել

ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այսօր հանդես է եկել ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին և անհատներին ուղղված հայտարարությամբ, որով կոչ է անում նրանց ապագա վարորդներին երթևեկության գործնական հմտություններ սովորեցնելիս՝ երթևեկել միմիայն քաղաքապետի որոշմամբ սահմանված փողոցներում:

Ոստիկանությունից նշում են՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպությունները և անհատները Երևան քաղաքի փողոցներում ուսումնական երթևեկության գործնական պարապմունքներ կազմակերպելիս չեն պահպանում քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 17-ի №1775-Ա որոշման 5-րդ հավելվածով սահմանված պահանջները: Ուստի, ևս մեկ անգամ, հիշեցվում և հորդորվում է ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին և անհատներին՝ ուսումնական երթևեկությունը կազմակերպել միայն հետևյալ փողոցներում՝ Ծարավ Աղբյուրի, Թևոսյան, Էրեբունի, Արցախի, Ազատամարտիկների, Շիրակի: Երթևեկության գործնական պարապմունքների համար թուլյատրելի է նաև Թբիլիսյան խճուղին, Շահումյանի գերեզմանատան ճանապարհը, Տիչինայի փողոցը՝ Զոր.Անդրանիկի փողոցի հետ հատման վայրից մինչև Կաթի գործարան:

Лента

Рекомендуем посмотреть