Հայտնի են ՀՀ առաջին փոխվարչապետի և փոխվարչապետերի անունները - RadioVan.fm

Онлайн

Հայտնի են ՀՀ առաջին փոխվարչապետի և փոխվարչապետերի անունները

2018-04-18 17:46 , Политика, 2486

Հայտնի են ՀՀ առաջին փոխվարչապետի և փոխվարչապետերի անունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ։

Նախագահի այլ հրամանագրերով փոխվարչապետեր են նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Արմեն Գևորգյանը, և Վաչե Գաբրիելյանը, ով նախորդ կառավարությունում ևս զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը:

Նշենք՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդարանական կառավարմանն անցում կատարած ՀՀ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետից և 17 նախարարներից:


Лента

Рекомендуем посмотреть