Կրթության նախարարությունը կոչ է անում դպրոցականներին հավաքներին մասնակից չդարձնել - RadioVan.fm

Онлайн

Կրթության նախարարությունը կոչ է անում դպրոցականներին հավաքներին մասնակից չդարձնել

2018-04-18 13:58 , Общество, 1105

Կրթության նախարարությունը կոչ է անում դպրոցականներին հավաքներին մասնակից չդարձնել

«Նկատի ունենալով, վերջինօրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»,-ասված է ԿԳՆ տարածած հայտարարությունում:

Կրթական գերատեսչությունը միաժամանակ կոչ է անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը:

Лента

Рекомендуем посмотреть