Ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները. 18:30-ին հանրահավաք է - RadioVan.fm

Онлайн

Ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները. 18:30-ին հանրահավաք է

2018-04-17 18:04 , Общество, 1892

Ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները. 18:30-ին հանրահավաք է

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարմանն ընդդիմացող «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից այսօր տեղափոխվելու է Հանրապետության հրապարակ:

«Այսօր տեղի է ունենալու Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը: Լցնելու ենք Հանրապետության հրապարակը»,-քիչ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ նախանշելով այն 18:30-ին:

Այս պահին ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակին կապող բոլոր ճանապարհները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Կաթվածահար է նաևՀՀ պետական գերատեսչությունների շենքերի ելումուտը. մինչ խորհրդարանում ընթանում էր վարչապետի ընտրության հատուկ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և իր համակիրները երթով շարժվեցին դեպի ՀՀ պետական գերատեսչությունների շենքեր՝շրջափակելով նախ ՀՀ դատախազության շենքը, այնուհետ՝ արտաքին գործերի, կրթության, մշակույթի, սփյուռքի և արդատադատության նախարարության շենքերը: «Ռադիո Վանի» այն հարցին, թե որքան են շրջափակած պահելու պետական կառույցները՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ որքան կարողանան: Փաշինյանը մասնակիցներին հորդորեց ուղղություն վերցնել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քիչ անց կմեկնարկի հանրահավաքը, նա նաև նշեց, որ տեղեկություն ունի այն մասին, որ ոստիկանությունը սադրիչներ է ներդնելու իրենց շարքերում, որոնք պետք է խաղաղ հավաքը դարձնեն ըմբոստ, կոտրեն, փշրեն, ծեծեն։

Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակը հսկվում է ոստիկանների կողմից, Մելիք-Ադամյան փողոցի սկզբնամասում, որտեղ տեղակայված է գրասենյակը, մեքենաների և հետիոտների մուտն արգելող ուղեփակոցներ են տեղադրված: Տարածքում կուտակված են ոստիկանական խմբեր:

Лента

Рекомендуем посмотреть