Հանրահավաքի վայրը տեղափոխվեց Հանրապետության հրապարակ - RadioVan.fm

Онлайн

Հանրահավաքի վայրը տեղափոխվեց Հանրապետության հրապարակ

2018-04-17 13:55 , Общество, 1572

Հանրահավաքի վայրը տեղափոխվեց Հանրապետության հրապարակ

«Այսօր տեղի է ունենալու Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը: Լցնելու ենք Հանրապետության հրապարակը»,-քիչ առաջ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նախանշելով այն՝ 18:30-ին:

Նշենք, որ մինչ խորհրդարանում ընթանում է վարչապետի ընտրության հատուկ նիստը՝ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և իր համակիրները երթով շարժվում են դեպի ՀՀ պետական գերատեսչությունների շենքեր: Ցուցարարներընախ շրջափակեցին ՀՀ դատախազության շենքը, այնուհետ՝ արտաքին գործերի, կրթության, մշակույթի, սփյուռքի և արդատադատության նախարարության շենքերը:

Այնուհետև բազմությունն առաջ շարժվելով շրջափակեց նաև ՊԵԿ-ի շենքը, ինչպես նաև ՀՀ ՊՆ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության շենքը:

Հիշեցնենք՝ հանրահավաքի մասնակիցները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, պահանջում են կասեցնել՝ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարումը:


Լուսանկարը՝ Photolure-ի

Лента

Рекомендуем посмотреть