Ոստիկանությունը նախազգուշացնում է՝ լիազորություն ունի հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը նախազգուշացնում է՝ լիազորություն ունի հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը

2018-04-17 12:24 , Общество, 1367

Ոստիկանությունը նախազգուշացնում է՝ լիազորություն ունի հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը

«ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին»,-իր ավելի վաղ կայացրած որոշման մասին է հիշեցնում ՀՀ ոստիկանությունը՝ ընդգծելով, որ օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին:

«Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիզորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը:

ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть