Երևանյան փաբերից մեկում աֆրիկացին դանակի սպառնալիքով արաբին դուրս է բերել ու թալանել - RadioVan.fm

Онлайн

Երևանյան փաբերից մեկում աֆրիկացին դանակի սպառնալիքով արաբին դուրս է բերել ու թալանել

2018-04-13 14:55 , Право, 1652

Երևանյան փաբերից մեկում աֆրիկացին դանակի սպառնալիքով արաբին դուրս է բերել ու թալանել

Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կատարվածի հանգամանքները պարզվել են, ճշտվել է կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամեր անց Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին, ով պատմել է թե ինչու է Երևանում փորձել սպանել Օմանի քաղաքացուն։

Ոստիկանության տեսանյութը՝ ստորև.

Лента

Рекомендуем посмотреть