Այսօր Ալժիրում, տեղի ժամանակով առավոտյան 08:00-ի սահմաններում, ռազմական ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց րոպեներ անց: Ուղևորների մեծ մասը եղել են զինվորականներ:
Հաղորդվում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռն ուղևորվում էր երկրի հյուսիսից հարավ-արևմուտք:
«Ռոյթերս»-ը հաղորդում է առնվազն 100 զոհի մասին, իսկ «Sky News Arabia»-ն հղում անելով իր աղբյուրին՝ հայտնում է ինքնաթիռի կործանման հետևանքով 257 զոհի մասին:
Վթարի հնարավոր պատճառն, ըստ նախնական վարկածի, կարող է լինել տեխնիկական անսարքությունը: