ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կմրցեն Միջազգային բանակային խաղերում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կմրցեն Միջազգային բանակային խաղերում

2017-07-27 15:04 , Общество, 979

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կմրցեն Միջազգային բանակային խաղերում

Այսօր մեկնարկել և մինչև օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:

Ստուգատեսի շրջանակում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:

Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:

Лента

Рекомендуем посмотреть