Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից

2017-07-27 14:56 , Общество, 1216

Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից

Այսօր ժամը 11:53-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է նետվել Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Նախնական տեղեկություններով՝ կատարվածն ինքնասպանություն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը։

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն մտահոգիչ համարելով կամուրջներից նետվելու եղանակով սուցիդների վիճակագրությունը՝ միջնորդագիր էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ ուսումնասիրելու այդ եղանակով ինքնասպանությունների կանխարգելման միջազգային փորձը:

Քննչական կոմիտեն, վերլուծելով փաստերը, եզրակացրել է, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ:

Ընդգծենք, որ վերջին երեք տարիներին մայրաքաղաք երևանում կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 30 անձ:

Лента

Рекомендуем посмотреть