Онлайн

Կառավարությունը տվեց իր համաձայնությունը ՀԷՑ-ի գրավադրմանը

2017-07-27 14:51 , Экономика, финансы, 214

Կառավարությունը տվեց իր համաձայնությունը ՀԷՑ-ի գրավադրմանը

Հայաստանի Կառավարությունն այսօր կայացած նիստում տվել է իր համաձայնությունը վարկի դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գրավ դնելու գործարքի վերաբերյալ «Տաշիր Կապիտալ»-ի խնդրանքին: Այդպիսով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական և Ասիական զարգացման բանկերից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, կգրավադրվի սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ը պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9 տոկոսը:

Որոշումն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե նշված բանկերի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների։

Նշենք, որ կառավարությանը ներկայացված որոշման նախագծում չկա որևէ նշում, թե ինչ նպատակով է «Տաշիր Կապիտալ»-ը վարկ վերցնում:

Лента

Рекомендуем посмотреть