«Отпуск Без Путёвки»՝ Անդրեյ Ռազիգրաևի հաղորդումը՝ Հայաստանից - RadioVan.fm

Онлайн

«Отпуск Без Путёвки»՝ Անդրեյ Ռազիգրաևի հաղորդումը՝ Հայաստանից

2018-03-28 18:39 , Культура, Шоу бизнес, 1512

«Отпуск Без Путёвки»՝ Անդրեյ Ռազիգրաևի հաղորդումը՝ Հայաստանից

Ոուսական «МУЗ-ТВ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Отпуск Без Путёвки» հաղորդման հեղինակ Անդրեյ Ռազիգրայեվը, ով շրջում է տարբեր քաղաքներ, հեռուստադիտողին ներկայացնելով, թե տվյալ քաղաքում/երկրում ուր այցելել, ինչ ուտել և ինչ տանել ընկերներին, այս անգամ Հայաստանում է:

«Չնայած փաստին, որ ԵրևանըՀռոմից 29 տարով ավելի մեծ է՝ այստեղ նավթալինի հոտ ընդհանրապես չկա»,-այսպես է սկսում Ռազիգրայեվը Հայաստանի մասին պատմող իր հաղորդումը՝ նկատելով, որ այդ երկիր պետք է այցելել առանց նախազգացումների ու կարծրատիպերի:

«Հենց այդ ժամանակ է, որ երկիրը ձեր առջև բացվում է ողջ գեղեցկությամբ»,-նշում է հեղինակը:

Անդրեյ Ռազիգրայեվը, ով վստահեցնում է, որ Հայաստանում իր արձակուրդն առանց ուղեգրի այնքան բազմազան է անցկացրել, որ տպավորությունները դեռ երկար կապրեցնեն, պարտադիր այցելությունների ցուցակում ներառել է «Մեգերյան կարպետ» ընկերությունը, Խոր Վիրապ եկեղեցին, Գառնու տաճարը, Զիփլայնը, Հյուսիսային պողոտան, որն, ի դեպ, ներկայացվում է որպես Երևանի ամենաէլեգանտ փողոցը, Երևանի կենտրոնական շուկան:

Գումի շուկա ռուս լրագրողը խորհուրդ է տալիս կամ կուշտ այցելել՝ քիչ գնումներ կատարելու համար, կամ էլ, լրիվ հակառակը, սոված, քանի որ այնտեղ ամեն ինչից հյուրասիրում են:

«Այդ դեպքում ինչի փոխանակեցի ռուսական ռուբլին»,-տարակուսում է Անդրեյ Ռազիգրաևը:

Лента

Рекомендуем посмотреть