Սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ. Սուրենյանը նախազգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ. Սուրենյանը նախազգուշացնում է

2018-03-23 16:26 , Общество, 1641

Սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ. Սուրենյանը նախազգուշացնում է

Մարտի 24-ին և 25-ին հանրապետությունում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝պարզաբանելով, որ քամիները Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքների և Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների բախման հետևանք են լինելու, որի արդյունքում Հայաստանում հզոր ճակատային գոտի է ձևավորվելու:

«Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ»,-տեղեկացնում է Գագիկ Սուրենյանը:

Նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ պայմանավորված ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ է արվումզգոն և զգույշ լինել:

Лента

Рекомендуем посмотреть