Տպագրիչների փողոցում երթևեկության կարգը կփոխվի - RadioVan.fm

Онлайн

Տպագրիչների փողոցում երթևեկության կարգը կփոխվի

2018-03-23 14:16 , Общество, 1783

Տպագրիչների փողոցում երթևեկության կարգը կփոխվի

Վաղվանից՝ մարտի 24-ից, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նպատակը՝ տրանսպորտային միջոցների հապաղումները և խցանումները շրջանցելն է:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть