Էլեկտրահարություն Երևանում. տատիկը մահացել է, 10-ամսյա թոռնիկը՝ տեղափոխվել հիվանդանոց - RadioVan.fm

Онлайн

Էլեկտրահարություն Երևանում. տատիկը մահացել է, 10-ամսյա թոռնիկը՝ տեղափոխվել հիվանդանոց

2018-03-23 14:13 , Общество, 1761

Էլեկտրահարություն Երևանում. տատիկը մահացել է, 10-ամսյա թոռնիկը՝ տեղափոխվել հիվանդանոց

Երեկ՝ մարտի 22-ին, ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որԵրևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել էմանկահասակ երեխայի տատիկի դին՝ վերին վերջույթների` դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում բազմաթիվ մոխրացած, ածխացած, դարչնագույնվնասվածքներով:

Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը գտնվել են թոռնիկը՝ տատիկի (ծնված 10.11.1953թ.) հետ միասին։

Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ փոքրիկի կյանքին, այս պահի դրությամբ, վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։

Лента

Рекомендуем посмотреть