Արցախ այցելելու համար Բաքվում դատապարտված Լապշինը գալու է Երևան - RadioVan.fm

Онлайн

Արցախ այցելելու համար Բաքվում դատապարտված Լապշինը գալու է Երևան

2018-03-23 14:10 , Общество, 1201

Արցախ այցելելու համար Բաքվում դատապարտված Լապշինը գալու է Երևան

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կգա Երևան: Այս մասին բլոգերը տեղեկացնում է ֆեյբուքյան իր էջում՝ նշելով, որ ՀՀ մայրաքաղաքում լինելու է ապրիլի 20-22-ը՝ «In Tour Expo 2018» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

«Ցուցահանդեսին ես ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը` «Լապշինի ճամփաներով դեպի Բաքու», ծրագրում ներառված է մեկնում Բաքու Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Կուրդախանա բանտում՝ «all inclusive» և Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը: Ճամփորդության արժեքը բանակցային է»,-կատակում է բլոգերը՝ հավելելով, որ իրականում ցուցահանդեսի ժամանակ պատմելու է ճանփորդելու մասին:

«Հետաքրքիր է լինելու, եկեք»,-եզրափակել է գրառումը բլոգերը:

Հիշեցնենք, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 40-ամյա բլոգերին, ով հայտնի է զբոսաշրջային այցերով և դրանց մասին իր գրառումներով, ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալեցին 2016թ. դեկտեմբերի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: 2017-ի հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման՝ մեղադրվելով Ադրբեջանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրությամբ բլոգերին ներում շնորհվեց:

Лента

Рекомендуем посмотреть