Պուտինը կշարունակի ղեկավարել Ռուսաստանը - RadioVan.fm

Онлайн

Պուտինը կշարունակի ղեկավարել Ռուսաստանը

2018-03-19 13:39 , Мир, 1270

Պուտինը կշարունակի ղեկավարել Ռուսաստանը

ՌԴ-ում նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 99․75 տոկոսի հաշվարկի արդյունքում՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների մոտ 76.67 տոկոսով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ երկրորդ տեղում է կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինը՝ 11.79 տոկոս արդյունքով, եռյակը եզրափակում է լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5.66 տոկոսով:

ՌԴ նախագահական ընտորություններին առաջադրվել էր 8 թեկնածու:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում իշխանությունը ղեկավարում է շուրջ երկու տասնամյակ:

Պուտինին հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մաղթելով նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:

Лента

Рекомендуем посмотреть