Արմավիրի մարզում պիստակի այգի է հիմնվելու - RadioVan.fm

Онлайн

Արմավիրի մարզում պիստակի այգի է հիմնվելու

2018-03-19 13:14 , Общество, 1686

Արմավիրի մարզում պիստակի այգի է հիմնվելու

10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով Արմավիրի մարզի Արտամետ համայնքում հիմնվելու է 590 հեկտար պիստակի այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Այդ մասին Արտամետ այցի ընթացքում տեղեկացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Պիստակի այգիների հիմնման խոշոր ծրագիրն իրականացվում է իրանահայ ներդրողների կողմից: Տնկիների մշակման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Նախատեսվում է արտադրված պիստակի ողջ ծավալն արտահանել տարբեր շուկաներ:

Մարզի Փշատավան համայնքում էլ զարգացում է ապրում ջայլամաբուծությունը: Ֆերմերային տնտեսությունում վարչապետին տեղեկացվել է, որ 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ ողջ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, սակայն նախատեսվում են քայլեր իրականացնել նաև արտահանման ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանում ջայլամաբուծության զարգացումն ու առաջարկել է փոխգործակցել «Գործարար Հայաստան» հիմնադրամի (Հայաստանի զարգացման հիմնադրամ) հետ՝ արտահանումը խթանելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть