«Հայուն հարիր չէ խալխապատկան կանանց տոչորելը». Հենրիխ Մխիթարյանը կրկին «Կույս կանանց միավորման» թիրախում - RadioVan.fm

Онлайн

«Հայուն հարիր չէ խալխապատկան կանանց տոչորելը». Հենրիխ Մխիթարյանը կրկին «Կույս կանանց միավորման» թիրախում

2017-07-26 15:45 , Общество, 1378

«Հայուն հարիր չէ խալխապատկան կանանց տոչորելը». Հենրիխ Մխիթարյանը կրկին «Կույս կանանց միավորման» թիրախում

«Կույս կանանց միավորում»-ը իր ֆեյբուքյան էջում հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանին ուղղված կոնդակով՝ այն վերնագրելով այսպես՝ «Կոնդակ հայու արժանի, բայց թերևս մոլորյալ և շփոթալույծ Հենրիխ Մխիթարյանին»:

Կոնդակում Միավորումը մասնավորապես գրել է.

«Սիրածերպ Հենրիխ, ոգևորություն և ծիսակյուզ է սփռում տեսնել քո հաջողանքը, ինչպես նաև շփանքը աշխարհածառս անձանց կողանքում։ Հարկ ենք համարում նախազգուշել հապա, որ խսիրը միշտ չէ, որ շլացնում է համբավը։ Տեսար, թե ինչ արագ Լոպիրյովան դրսևորեց սեպարատ միտումներ և հայտարարեց ամուսնության մասին այլ տղամարդու գրկում։ Մի՞թե դու չես նայել Կրասոտկա ֆիլմը, Հենրիխ ջան։ Քո առողջությունն ամենից կարևոր է նաև գոլային նվաճանքի հանգույն։ Հայուն հարիր չէ խալխապատկան կանանց տոչորելը։ Դա միայն ցավ և զիրկ է ծիրկում։ Կոչ ենք անում տեսած պահել, դրսևորել տոկունություն և մտածել ազգի մասին։ Պահը պատասխանատու է։ Քյոմուր թառափը պատմական հայրենիքի բերկրանքի սյուքն է՝ ի հարատևումն և ամենայն։ Հաջողանք և ծփանք քո բերկրանքին՝ որպես հանգամանք»։

Հիշեցնենք՝ նախորդ ամիս էլ Միավորումը տագնապ էր հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի՝ ռուս մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ արված լուսանկարի առնչությամբ։ «Կույս կանանց միավորում»-ը հայազգի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին սթափության կոչ էր արել՝ հորդորելով «ծառայել հայու գենի հարատևության հանգամանքով»:

Лента

Рекомендуем посмотреть