Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումները ևս՝ առցանց - RadioVan.fm

Онлайн

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումները ևս՝ առցանց

2018-03-16 21:05 , Общество, 1969

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումները ևս՝ առցանց

ՀՀ-ում սոցիալական ծառայությունների մատուցման ուղղությամբ բարեփոխումները շարունակվում են. ծնողներն այսուհետ հնարավորություն կունենան երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումներն առցանց ներկայացնել ոչ միայն առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, այլն նաև՝ երրորդ և հաջորդ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Նա նշել է, որ այս ընթացքում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար 52,4 հազարից առցանց դիմում է ներկայացրել շուրջ 32 հազարը: «Այժմ ընդլայնել ենք գործընթացը, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար ևս կարելի է դիմել առցանց»,-ընդգծել է ՍԱՊԾ պետը:

Այդպիսով՝ քաղաքացին նշված դեպքերում ևս ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար ստիպված չի լինի դիմում ներկայացնելու համար մի քանի մարմին այցելել:

Հիշեցնենք՝ 2017 թվականի հունիսի 1-ից երկու ՔԿԱԳ տարածքային մարմիններում փորձնական հիմունքներով մեկնարկեց երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմումների լրացման ծրագրի առաջին փուլը: Համաձայն ծրագրի՝ դիմող ինքն է որոշում, թե ինչ եղանակով և որտեղից է ուզում ստանալ նպաստը։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցութամբ և իրականացվել «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարն իրականացնելու արդյունքում ԵՄ օժանդակությամբ։

Лента

Рекомендуем посмотреть