Ինչ է կատարվում Սբ. Սարգիս եկեղեցուն կից գետնանցումում - RadioVan.fm

Онлайн

Ինչ է կատարվում Սբ. Սարգիս եկեղեցուն կից գետնանցումում

2018-03-16 17:44 , Общество, 1530

Ինչ է կատարվում Սբ. Սարգիս եկեղեցուն կից գետնանցումում

Մայրաքաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցների գետնանցումում այս օրերին բանվորներ են աշխատում. ճաղավանդակներով սահմանազատված տարածքի ապակիները կոտրված են, գետինն ամբողջովին պատված է դրանց կտորտանքով, իսկ տարածքում առկա գույքը սևածածկ է:


Տեղեկանալու համար, թե ինչ է կատարվում տարածքում՝ ով է ղեկավարում գետնանցումում այս օրերին կատարվող մաքրման աշխատանքները և, թե ինչին է ծառայելու և/կամ ինչ է կառուցվելու այդ վայրում՝ «Ռադիո Վան»-ը օրեր առաջ՝ մարտի 14-ին, հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան:


Քաղաքապետարանից այսօր ստացված պատասխան նամակում տեղեկացվում է, որ «գետնանցումում կատարվել են հրդեհի հետևանքով թափման վտանգ ներկայացնող սվաղված մակերեսների քանդման, տեղափոխման և լվացման աշխատանքներ:

Աշխատանքներն ավարտվելուց հետո գետնանցման գործառնական նշանակությունը չի փոխվելու»:

d49dcfa0c2-29216078102159212894521829070609421754695680n

Նշենք, որ սա մայրաքաղաքի այն գետնանցումներից է, որը առաստաղի հնարավոր փլման հետևանքով ոչ միայն վտանգավոր է քաղաքացիների համար, այլև գտնվում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ վիճակում՝ ոմանց համար «ծառայելով» որպես զուգարան: Թե երբ կապիտալ հիմնանորոգում կկատարվի այդ տարածքում՝ դեռ հայտնի չէ. 2018-ի քաղաքային բյուջեով նման աշխատանքներ նախատեսված չեն:




Лента

Рекомендуем посмотреть