Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են - RadioVan.fm

Онлайн

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են

2017-07-26 15:43 , Мир, 1273

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են

Միացյալ նահանգների Ֆրեզնո քաղաքում գտնվող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են: Տուն-թանգարանը գնած «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամից տեղեկանում ենք, որ աշխատանքներն այժմ տարվում են տան վերականգնման ուղղությամբ, իսկ ներքին վերանոգորման և հարդարման աշխատանքները սկսելու համար դեռ պետք է Ֆրեզնոյի քաղաքապետարանից թույլտվության ստանան: Հիմնադրամը, նշենք, փորձելու է Սարոյանի տունը վերանորոգել` պահպանելով տան նախկին տեսքը: Այն, վստահեցնում են, ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:

Համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը, հավելենք, ամենայն հավանականությամբ, կբացվի գալիք տարվա օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть