Հետիոտնե´ր, ճանապարհը հատեք սահմանված մասով. տուգանքը 3000-5000 դրամ է - RadioVan.fm

Онлайн

Հետիոտնե´ր, ճանապարհը հատեք սահմանված մասով. տուգանքը 3000-5000 դրամ է

2018-03-16 12:07 , Общество, 1449

Հետիոտնե´ր, ճանապարհը հատեք սահմանված մասով. տուգանքը 3000-5000 դրամ է

Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ կարգազանց հետիոտներին հայտնաբերելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ ՃՈ կարգախմբերը նախօրեին կատարած նմանօրինակ միջոցառման շրջանակում ճանապարհը սխալ հատած քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել:

Ոստիկանությունը հորդորում է ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները՝ հիշեցնելով՝ կարգը խախտելու դեպքում սահմանված են տուգանքներ. փողոցը կամայական տեղից հատելու դեպքում տուգանքը 5 000 դրամ է, իսկ «զեբռայով», սակայն կարմիր լույսի տակ անցնելու դեպքում՝ ձեզ կարող են տուգանել 3 000 դրամով:

Ոստիկանության տարածած տեսանյութը՝ նախօրեին կատարած միջոցառման մասին.

Лента

Рекомендуем посмотреть