Հայտնաբերվել է անհետացած խորհրդականի դին - RadioVan.fm

Онлайн

Հայտնաբերվել է անհետացած խորհրդականի դին

2017-07-26 13:15 , Общество, 1065

Հայտնաբերվել է անհետացած խորհրդականի դին

Արմավիրի մարզում մատուռի մոտ հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի անհետացած խորհրդականի դին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կեսգիշերվա 12-անց 16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Փրկարարները ձորից դուրս են բերել 52-ամյա Սիմոնյանի դին, որն, ըստ լրատվական աղբյուրների՝ ընկած է եղեկ մատուռի դիմաց ,երկաթե լարերով կապված:

Հիշեցնենք, իրավապահ մարմինները երկու օր է որոնողական աշխատանքներ էին իրականացնում Արմավիրի մարզպետի անհետ կորած խորհրդական Մանուկ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նա, նշենք, ամուսնացած էր, ուներ մեկ զավակ:

Лента

Рекомендуем посмотреть