Онлайн

1,5 տարվա ազատազրկում՝ պատգամավորին շորթելու մեղադրանքով

2017-07-25 18:59 , Право, 356

1,5 տարվա ազատազրկում՝ պատգամավորին շորթելու մեղադրանքով

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատավճիռը: Հովհաննիսյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Դատարանը միաժամանակ նրան անմեղ է ճանաչել ՎՏԲ բանկից շորթում կատարելու փաստով։

«Այս քրեական գործը արժե որպես դասագիրք պահել եւ օգտագործել սկսնակների համար՝ վերնագրելով ինչպես գործ սարքել եւ կալանքի տակ պահել անմեղ մարդուն»,-դատավճռի հրապարակումից առաջ իր վերջին խոսքում նշել է Անի Հովհաննիսյանը՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին խորհուրդ տալով հայտնել ճշմարտությունը: «Ո՞ւմ հանձնարարությամբ նա գնաց անպատվաբեր քայլի, ո՞ւմ հրահանգով նա գաղտնի ձայնագրեց, մոնտաժեց եւ սարքեց ամբողջ պատմությունը: Ճշմարտությունը անհնար է թաքցնել եւ մոնտաժված տեսանյութերով ինձ շորթման վարկածով վարկաբեկել»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ վճիռն անպայման բողոքարկելու են, քանի որ ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ դեպքում իր պաշտպանյալի մեղքն ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել:

Հիշեցնենք՝ Անի Հովհաննիսյանն արդեն 1 տարի 3 ամիս է՝ կալանքի տակ էր։

Лента

Рекомендуем посмотреть