Онлайн

Ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ Մաշտոցի պուրակում հուշակոթող կկանգնեցվի

2018-03-12 19:22 , Общество, 664

Ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ Մաշտոցի պուրակում հուշակոթող կկանգնեցվի

Ճարտարապետների միությունում այսօրվանից հանրության դատին է ներկայացվել «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մանրակերտ-հուշակոթողը, որը բաց է ցուցադրության համար մինչև մարտի 16-ը՝ Սարգսյանի մահվան տարելիցի օրը ներառյալ:

Հիշեցնենք, ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին առավոտ վաղ ճեղքելով ոստիկանական պատնեշը՝ հաց էր հասցրել ՊՊԾ տարածքը գրաված և այնտեղ 10 օր անոթի վիճակում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին: Նա մահացել է նախորդ տարվա մարտի 16-ին, «Արմենիա» ԲԿ-ում, ուր տեղափոխվել էր օղակված ճողվածք ախտորոշմամբ: Արթուր Սարգսյանին, նշենք, մեղադրանք էր առաջադրվել պատանդ վերցնելու և ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու և փոխադրելու հատկանիշներով։

Մի խումբ արվեստագետներ, ահա, հավանության են արժանացրել շատերի բնորոշմամբ իսկական հայ մարդու՝ Արթուր Սարգսյանի հիշատակը հավերժացնող մանրակերտ-հուշակոթողը՝ երաշխավորելով այն ներկայացնել հանրային քննարկման:

Բազալտե եւ ապակե բազմաթիվ սյուներից բաղկացած հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է, ում խոսքով՝ սյուներից ուրաքանչյուրը խորհրդանշելու է Արթուր Սարգսյանի բնավորության գծերը, իսկ ապակին, որով ավարտվում են բազալտե սյուները՝ այն բարությունն ու հումանիստական վերաբերմունքը, որն Արթուր Սարգսյանը դրսեւորել է իր ամբողջ կյանքի ընթացքում:

Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Մաշտոցի պուրակում. այնտեղ գտել են հատված, որտեղ ծառ չի հատվելու, միայն մեկ փոքրիկ ծառ՝ երկու տարեկան բալենին, զգուշությամբ պետք է հանվի և տեղափոխվի, մնացածը ամբողջությամբ մարգ է, որի մեջ էլ դրվելու է փոքր բազալտե հարթակով հուշակոթողը:

Նախագիծը հանրային քննարկումների փուլից հետո պետք է ներկայացվի քաղաքապետարանի հաստատմանը:

Рекомендуем посмотреть