Անձրևից չընկճվեք. Գագիկ Սուրենյանը հորդորում և տեղեկացնում է - RadioVan.fm

Онлайн

Անձրևից չընկճվեք. Գագիկ Սուրենյանը հորդորում և տեղեկացնում է

2018-03-09 18:08 , Общество, 1913

Անձրևից չընկճվեք. Գագիկ Սուրենյանը հորդորում և տեղեկացնում է

«Ժողովուրդ ջան, այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք)), մեզ սպասվում է տաք և արևառատ շաբաթ-կիրակի»,- ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ կատարած գրառմամբ քաղաքացիներին հորդորում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Մարտի 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Лента

Рекомендуем посмотреть