Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների մեծ հավաքածուն տեղ կգտնի Հվ. Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի արխիվում - RadioVan.fm

Онлайн

Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների մեծ հավաքածուն տեղ կգտնի Հվ. Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի արխիվում

2018-03-09 16:06 , Общество, 1171

Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների մեծ հավաքածուն տեղ կգտնի Հվ. Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի արխիվում

Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, դոկտոր Ռիչարդ Հովհաննիսյանի տասնամյակներ շարունակ հավաքագրած Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների հավաքածուն, որը ամենամեծերից մեկն է, այսուհետ կհամալրի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի արխիվը:

Այդ մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ այսօր կայանալիք հատուկ արարողության ժամանակ Հովհաննիսյանի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն պաշտոնապես կհայտարարվի որպես հիմնադրամի Վիզուալ պատմության արխիվի մի մաս:

Հավաքածուն ներառում է ավելի քան 1000 հարցազրույց, ձայնագրություններից զատ՝ յուրաքանչյուր վկայություն ուղեկցվում է փաստաթղթերով և լուսանկարներով:

«Հավաքածուի գերակշիռ մասը ձայնագրվել է հայերենով և միայն 20 տոկոսն է անգլերեն: Կան նաև թուրքերեն և իսպաներեն հարցազրույցներ, որոնք, սակայն, փոքր մաս են կազմում:

Հովհաննիսյանը, ով Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգ է, խորապես հավատացած է, որ վկայությունները մեծ կարևորություն ունեն սերունդներին կրթելու, ժխտողականության դեմ պայքարելու հարցում»,-ասվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պաշտոնական հաղորդագրությունում, որումնաև մեջբերվում է Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթեֆան Սմիթի խոսքը, ըստ որի՝ Վիզուալ պատմության արխիվում ավելի մեծ բովանդակություն ավելացնելով՝ հարգվում է այն մարդկանց հիշատակը, ում կյանքը զուր ընդհատվել է:

«Այս ձայները կնպաստեն այն բանին, որ ապագա սերունդները կսովորեն Հայոց ցեղասպանության սարսափները ապրածներից»,-Սթեֆան Սմիթի խոսքերն է փոխանցում Կալիֆորնիայի համալսարանի կայքը:

Лента

Рекомендуем посмотреть