Կանանց տոնի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների:
Հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Մշակույթի բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը պարգևատվել է Երախտագիտության մեդալով:
Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողները՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով: Նրանք նաև խրախուսվել են դրամական պարգևով: