Անհետ կորած համարվողի դին հայտնաբերվել է աղբանոցում - RadioVan.fm

Онлайн

Անհետ կորած համարվողի դին հայտնաբերվել է աղբանոցում

2018-03-07 17:16 , Общество, 1862

Անհետ կորած համարվողի դին հայտնաբերվել է աղբանոցում

Այսօր՝ մարտի 7-ին, Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից մարտի 4-ից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել:

Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Միշա Մ.-ն, որն էլ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:

Պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ անհետ կորած համարվող տղամարդն ու նրան փող պարտք Միշա Մխիկյանը քաղաքի հրապարակում տեսնվել են։ Գավառի բնակիչ 49-ամյա Մխիկյանի մեքենայով շարժվել են Սայադյան փողոցի վերջնամաս՝ գերեզմանատան ուղղությամբ։ Հարց ու պատասխանի ընթացքում Մխիկյանը հարվածել է պարտատիրոջը, ապա տարել աղբանոց, այրել ու թաղել։ Գավառի քրեական հետախույզները օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերել են և՛ Միշա Մխիկյանին, և՛ անհետ կորած համարվող Հայրապետ Հերգնյանի դին՝ աղբանոցում։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, և անհետ կորել է:

Лента

Рекомендуем посмотреть