«Ոսկե մեդալ»՝ Գարեգին Բ-ին - RadioVan.fm

Онлайн

«Ոսկե մեդալ»՝ Գարեգին Բ-ին

2017-07-25 18:28 , Общество, 1015

«Ոսկե մեդալ»՝ Գարեգին Բ-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի կողմից արժանացել է «Ոսկե մեդալի»: Այն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անձամբ հանձնել է Էջմիածնում հյուրընկալված Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ՌԴ վաստակավոր իրավաբան, ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանի գլխավորությամբ:

«Ձերդ Սրբություն, դուք քրիստոնեական շարժման ականավոր գործիչ եք: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Դա վկայությունն է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների եղբայրության` հիմնված միևնույն քրիստոնեական արժեքների վրա», - նշել է ակադեմիայի նախագահը` Նորին Սրբությանը փոխանցելով ակադեմիայի պարգևը:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից՝ Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնելով ակադեմիայի շնորհած պարգևի համար` իր օրհնությունն է փոխանցել պատվիրակության անդամներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը՝ անդրադարձ է կատարել նաև ակադեմիայի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լույս ընծայած աշխատություններին` ընդգծելով նման հրատարակությունների կարևորությունը նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Лента

Рекомендуем посмотреть