Հայ-թուրքական սահմանի բացումն այլևս օրակարգում չէ - RadioVan.fm

Онлайн

Հայ-թուրքական սահմանի բացումն այլևս օրակարգում չէ

2018-03-02 13:57 , Политика, 1503

Հայ-թուրքական սահմանի բացումն այլևս օրակարգում չէ

Թուրքիայի հետ Հայաստանի նախաձեռնությամբ սկսված «ֆուտբոլային դիվանագիտությունը» նախորդ 8 տարիներին խաղադաշտում այդպես էլ առաջխաղացում չարձանագրեց՝ ավարտվելով Հայաստանի իսկ նախաձեռնությամբ:

Նախօրեին երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները չեղարկելու մասին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը սկսվել էր 2008թ. Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին աձանագրություններ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու մասին: Դրանք, այդպես էլ, կյանքի չկոչվեցին, քանի որ Թուրքիան որպես դրանց կատարման պայման՝ առաջ քաշեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրենց՝ բոլորիս հայտնի քաղաքական օրակարգով:

Նախորդ տարի սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ Նախագահը հայտարարեց. «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար,-ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով,-դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ»:

«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,-ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը և երեկ՝ գարանան առաջին օրը, Ազգային անվտանգության խորհրդի նիստում դրանք չեղարկվեցին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանն արձագանքել են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները արձագանքել են: Մասնավորապես, իշխանամետ համարվող«Milliyet»պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը, միաժամանակ հիշեցնելով, որ ավելի վաղ Հայաստանը պարբերաբար զգուշացրել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին, ինչին, ըստ պարբերականի, Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խիստ էր արձագանքել, նշելով, որ չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը, արձանագրությունները կշարունակեն մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտ ձևավորվի։

Лента

Рекомендуем посмотреть