Ե՞րբ և որտե՞ղ կարող եք վերջին հրաժեշտը տալ սիրված ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին - RadioVan.fm

Онлайн

Ե՞րբ և որտե՞ղ կարող եք վերջին հրաժեշտը տալ սիրված ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին

2018-03-01 16:47 , Общество, 1260

Ե՞րբ և որտե՞ղ կարող եք վերջին հրաժեշտը տալ սիրված ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ ռեժիսորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը հայկական կինոարվեստի վառ անհատականությանը կարող եք տալ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում (Երևան, Մովսես Խորենացու փող., 18 շենք):

Ալբերտ Մկրտչյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում:

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր, կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը կյանքից հեռացավ երեկ, 81 տարեկանում:

Համաժողովրդական մեծ սեր վայելող նրա նկարահանած ֆիլմերը իրենց հաստատուն տեղն են գտել կինոսիրողների սրտերում և մշտապես լինելու են հայկական կինոյում. «Լուսանկար» (1969 թ.), «Հուշարձան» (1972 թ.), «Բովտուն» (1977 թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ.), «Խոշոր շահում» (1980 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ.), «Ուրախ ավտոբուսը» (2000 թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008 թ.)և այլ ֆիլմեր:

Лента

Рекомендуем посмотреть