Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը - RadioVan.fm

Онлайн

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը

2018-02-28 15:41 , Культура, Шоу бизнес, 1459

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը

Երկարատև հիվանդությունից հետո այսօր, 81 տարեկանում, մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, դերասան Ալբերտ Մկրտչյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Ալբերտ Մկրտչյանը, ով հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբայրն է,ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին, Գյումրիում: 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտիռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։

1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։

1980–2001թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ալբերտ Մկրտչյանը սցենարի հեղինակը և ռեժիսորն է շատերի համար սիրելիդարձած «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս» և շատ այլ ֆիլմերի:

Ռեժիսորն արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի (2012)։

Лента

Рекомендуем посмотреть