Կոմիտասում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են սպասվում - RadioVan.fm

Онлайн

Կոմիտասում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են սպասվում

2017-07-25 15:53 , Общество, 1996

Կոմիտասում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են սպասվում

2017 թվականի հուլիսի 27-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ «փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում՝ Դավիթ Անհաղթի փողոցի կողմից դեպի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Տիգրանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Իսկ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկների հատվածներում՝ Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկների երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Գրիբոյեդովի և Վրացական փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից»:

Հիշեցնենք, հուլիսի 22-ից էլ երթևեկության փոփոխություններ են կատարվել Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում:

Փոփոխության արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Կասյան փողոցի կողմից դեպի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կազմակերպվել է ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր է դարձել հետադարձը և դեպի Վաղարշյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Իսկ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի հատվածում Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կատարվել է խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը դեպի Փափազյան փողոց այժմ կատարվում են առանձնացված 4-րդ գոտիներից:

Лента

Рекомендуем посмотреть