Վարչարարությունը, որը որդեգրել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը՝ արդյունավետ է և պետք է շարունակել: Այդ մասին արձանագրում են ոստիկանությունից՝ ներկայացնելով լուսանկարահանող-շարժական արագաչափերի կիրառման արդյունքում ՃՏՊ-ների վիճակագրությունը:
Նշվում է, որ լուսանկարահանող-շարժական արագաչափերի գործարկման 15 օրվա ընթացքում գրանցվել է 128 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, մինչդեռ նախորդող 15 օրում գրանցվել է 138 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ:
Այդպիսով՝ շարժական արագաչափերի կիրառումից հետո ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է:
Մանրամասները՝ ոստիկանության հրապարակած տեսանյութում.
Հիշեցնենք՝ ոստիկանությունը՝ նշելով, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկն արագության ռեժիմի խախտումներն են, հանդես եկավ ս.թ. փետրվարի 8-ից շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործարկման մասին հայտարարությամբ: