Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականը ապաստան է խնդրել Հունաստանից - RadioVan.fm

Онлайн

Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականը ապաստան է խնդրել Հունաստանից

2017-07-25 15:48 , Мир, 1284

Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականը ապաստան է խնդրել Հունաստանից

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին թուրքական բանտից փախուստի էր դիմել, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին: Այս մասին մտավորականն ասել է «Արմենպրես»-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում: Նա հայտնել է, որ գործընթացը բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո կցանկանար այցելել Հայաստան: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է, այդուհանդերձ, նրան հաջողվել փախչել թուրքական բանտից՝ լեզվաբանն պատասխանել է, որ դյուրին է եղել, առանց որևէ խնդրի: «Ճիշտ է, ծրագրել է 1.5-2 տարի, սակայն գործնականում այդ ծրագրերից և ոչ մեկի կարիքը չի եղել: Քայլել է ու գնացել»,փոխանցում է լրատավական գործակալությունը:

Պոլսահայ մտավորականը, հիշեցնենք, անազատության մեջ էր 2014 թվականից: Թուրքական դատարանը նրան 17 տարվա ազատազրկման էր դատապարտել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Սակայն նրան ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում էին, որ Նիշանյանին ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին, նշենք, Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել Նիշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է:

Лента

Рекомендуем посмотреть