Онлайн

Պահածոյացված վարունգում՝ սև ճանճի թրթուրներ

2018-02-22 18:23 , Общество, 547

Պահածոյացված վարունգում՝ սև ճանճի թրթուրներ

Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը՝ Էլեն Գրիգորյանն իր էջում հրապարակել էր լուսանկար՝ տեղեկացնելով, որ «Կայզեր» սուպերմարկետից գնել է Lutik ապրանքատեսակի թթու վարունգ, ժամկետի մեջ գտնվող, եւ վարունգի մեջ որդ է հայտնաբերել։

Գրառման հիման վրա ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են տվյալ սուպերմարկետ: Ծառայությունից հայտնում են, որ այնտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել:

Ծառայութունը ներմուծողին հանձնարարել է կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար:

«Մինչ այդ տնտեսավարողը՝ «Lutik» ապրանքանիշի ներմուծող «Մինի Բասկոնիա» ընկերության ներկայացուցիչները, տեղեկացրել են Ծառայությանը, որ խնդիրի մասին բարձրաձայնած քաղաքացու հետ կապ են հաստատել, նրանից նմուշ վերցրել՝ փորձաքննության ներկայացնելու համար: Կարանտին փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վարունգի մեջ եղել են միջատի, մասնավորապես՝ սև ճանճի թրթուրներ: Սա նշանակում է, որ տվյալ տվյալ անհամապատասխանությունը չէր կարող առաջանալ արտադրանքի տեղափոխման և պահման ընթացում և հանդիսանում է արտադրության պրոցեսում առաջացած խնդիր»,-միաժամանակ տեղեկացնում են ՍԱՊԾ-ից:

Лента

Рекомендуем посмотреть