Մայրաքաղաքի ենթակառուցվածքների «շեդևվրներ»-ը - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքի ենթակառուցվածքների «շեդևվրներ»-ը

2018-02-22 18:13 , Общество, 1125

Մայրաքաղաքի ենթակառուցվածքների «շեդևվրներ»-ը

«Առաջարկում եմ ֆլեշ անել, ցույց տալ մեր քաղաքի ենթակառուցվածքների ու ցանցերի վիճակը»,-քաղաքացիներին ուղղված այս առաջարկությամբ է հանդես եկել ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

«Սա մեր մուտքի բաշխիչ տուփի նման մի արտեֆակտ է։ Սենց բան տեսնելուց նորմալ պայմաններում էլեկտրացանցի, ԱԻՆ-ի, քաղաքապետարանի, թաղապետարանի, հրշեջ ծառայության ներկայացուցիչները պետք է կամ գնդակահարություններ սկսեին կամ ինքնահրկիզվեին, բայց մեզանում միայն գոնե դպրոցական կրթություն ունեցող մարդիկ են տարակուսում, էն էլ եթե նկատեն,-տեղադրելով ասվածը փաստող լուսանկար՝ գրում է Արսեն Կարապետյանը՝ հավելելով,-ընդ որում, սա էլ ցանցերինն է, իսկ մեր ընտանիքը /եւ ամբողջ մուտքի բնակիչները/ տասնամյակներով վճարել ենք իրենց իսկ սահմանած գներով, իսկ մի լումա ուշացնելու դեպքում հետեւներիցս ընկնում են սպառնալիքներով եւ ահաբեկելով»։

«Հիմա դուք ցույց տվեք, ձեր մոտ ինչ վիճակ ա»՝ #Yerevan_infrastructure_XXI հեշթեգով բնակիչներին է դիմում ճարտարապետը:

Հորդորին հաջորդել են այս լուսանկարները.

Лента

Рекомендуем посмотреть