Մահացել է անվանի ասմունքող Վերա Հակոբյանը - RadioVan.fm

Онлайн

Մահացել է անվանի ասմունքող Վերա Հակոբյանը

2017-07-25 15:42 , Общество, 978

Մահացել է անվանի ասմունքող Վերա Հակոբյանը

89 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը: Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ից 20:00-ն,, Երեւանի Այգեձոր 3 հասցեում: Վերջին հրաժեշտը անվանի ասմունքողին կտրվի հուլիսի 26-ին, ժամը 12:00-ից 13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Վերա Հակոբյանը ծնվել է 1928 թ.-ին: 1946-1951 թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումնառության տարիներին մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետներ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ։ 1951 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։ Հաղարդավարական աշխատանքին զուգահեռ զբաղվել է ասմունքով։ 1972 թվականից պարբերաբար համերգներով հանդես է եկել սփյուռքի հայաշատ համայնքներում՝ տարածելով հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը։

Лента

Рекомендуем посмотреть