Կանխվել է ձիու և ավանակի՝ սննդի համար ոչ պիտանի մսեղիքի վաճառքը - RadioVan.fm

Онлайн

Կանխվել է ձիու և ավանակի՝ սննդի համար ոչ պիտանի մսեղիքի վաճառքը

2018-02-21 17:11 , Общество, 1225

Կանխվել է ձիու և ավանակի՝ սննդի համար ոչ պիտանի մսեղիքի վաճառքը

Այսօր՝ փետրվարի 21-ի առավոտյան, Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանին պատկանող իրացման կետում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում կանխվել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը:

Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:

Ծառայությունից հայտնում են, որ իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ մսեղիքը պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է:

ՍԱՊԾ-ն հորդորում է սպառողներին միս գնելիս անպայման պահանջել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Лента

Рекомендуем посмотреть