Մատենադարանից արժեքավոր ափսեներ են գողացել - RadioVan.fm

Онлайн

Մատենադարանից արժեքավոր ափսեներ են գողացել

2018-02-21 14:33 , Общество, 1094

Մատենադարանից արժեքավոր ափսեներ են գողացել

Նախօրեին, երեկոյան Ժամը 19։30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչեւ 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։ Ըստ հաղորդման՝ գողացել են արույրե ափսեներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Վնասի չափը պարզվում է։

Лента

Рекомендуем посмотреть