Онлайн

Երևանի Կինոյի տունը կբացի իր դռները

2018-02-20 18:10 , Культура, Шоу бизнес, 855

Երևանի Կինոյի տունը կբացի իր դռները

Մայրաքաղաքի Վարդանանց և Խանջյան փողոցների հատման կետում գտնվող Կինոյի տունը, որը շուրջ 3 տասնամյակ է չի գործում, կբացի իր դռները հանդիսատեսի առաջ: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը՝ Միության պրոֆեսիոնալ գիլդիաների ղեկավարների առաջին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«30 տարի անց Կինոյի տան մեծ դահլիճը հիմնանորոգումից հետո ամբողջությամբ բացվելու է հանդիսատեսի առջև «Առաջին սիրո երգը» ֆիլմի ստեղծման 60-ամյակի հանդիսավոր նշումով»,-հայտնել է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ հենց այս գարնանը Կինոյի տան մեծ դահլիճի բացման հանդիսավոր արարողության հետ մեկտեղ նաև առաջին անգամ կայանալու է «Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

Հարություն Խաչատրյանը ՀՀ կինոգործիչների միության նախագահ է ընտրվել 2017-ի հոկտեմբերի 7-ին:

Лента

Рекомендуем посмотреть