Հայկական խոհանոցը Սաուդյան Արաբիայում մրցակցությունում առաջատարն է - RadioVan.fm

Онлайн

Հայկական խոհանոցը Սաուդյան Արաբիայում մրցակցությունում առաջատարն է

2018-02-20 18:08 , Культура, Шоу бизнес, 1797

Հայկական խոհանոցը Սաուդյան Արաբիայում մրցակցությունում առաջատարն է

Մինչ հայերը, թուրքերը կամ ադրբեջանցիները շարունակում են վիճել այս կամ այն կերակրատեսակի ծագման հարցի շուրջ, մի բան ակնհայտ է՝ սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից: Այդ մասին գրում է Սաուդյան Արաբիայի խոշորագույն անգլալեզու կայքերից մեկը՝ Arab News-ը՝ անդրադառնալով հայկական խոհանոցին և փաստին, թե ինչպես են ավանդական հայկական կերակրատեսակներն ավելի լայն տարածում գտնում սաուդացիների շրջանում:

Հոդվածի հեղինակ Շաիստա Խանն անդրադարձը սկսելով Հայաստանի և Թուրքիայի միջև տարբեր կերակրատեսակների իրական «տերը» լինելու հարցի շուրջ խոհանոցային վեճի թեմայից՝ նկատում է, որ երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2011-ին ձավարով ու մսով պատրաստվող շիլան՝ քաշիկան/հարիսան, ճանաչեց թուրքական մշակութային ժառանգություն, դա շատ զայրացրեց հայերին: Մինչդեռ, երբ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը ներառեց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, բողոքի ալիք բարձրացավ ոչ միայն Թուրքիայում, այլև՝ Ադրբեջանում, Իրանում, Ղրղզստանում ու Ղազախստանում:

«Եվ մինչ շարունակվում է դեբատը հայերի, թուրքերի կամ ադրբեջանցիների միջև՝ մի բան ակնհայտ է՝ սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից»,-գրում է հեղինակը՝ մանրամասնելով, որ Սաուդյան Արաբիայում առաջին հայկական խոհանոցը՝ «Լուսին»-ը, որն արդեն երեք մասնաճյուղ ունի, բացվել է 2009թ.՝ մայրաքաղաք Էր Ռիադում:

Շաիստա Խանը մանրամասն նկարագրում է հայկական ռեստորանում համտեսած ուտեստները, կերակրատեսակները՝ դրանց շարքում առանձնացնելով ղափաման, թփով տոլման:

Հոդվածագիրը եզրափակում է՝ «Լուսին»-ը ոչ միայն լավ ճաշելու հնարավորություն է ընձեռում, այլև ավելին է առաջարկում. յուրահատուկ հայկական կերակուր և մշակութային ճանաչում և, որ ամենակարևորն է, ծանոթություն՝ հայտնի հայկական հյուրընկալությանը

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Лента

Рекомендуем посмотреть