Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է - RadioVan.fm

Онлайн

Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է

2017-07-25 15:25 , Общество, 991

Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է

Ոստիկանությունը փնտրում է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին, ով երկու օր է, ինչ անհետ կորած է: Այդ մասին ոստիկանություն ահազանգել են Սիմոնյանի հարազատները:

Իրավապահ մարմինները հայտնում են, որ ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ հուլիսի 23-ից անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ:

Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ Նոր Արմավիր գյուղում ծնված Մանուկ Սիմոնյանը 52 տարեկան է: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Лента

Рекомендуем посмотреть