Երևանում պլանետարիում կկառուցվի - RadioVan.fm

Онлайн

Երևանում պլանետարիում կկառուցվի

2018-02-19 17:44 , Общество, 4140

Երևանում պլանետարիում կկառուցվի

Երևանում ժամանակակից պլանետարիում կկառուցվի: Ծրագիրը, որը կյանքի է կոչվելու մասնավոր ներդրմամբ 2018-ին, արժենալու է 1 մլրդ 740 մլն դրամ:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագորղների հետ հանդիպմանը կարևորելով ծրագրի իրագործումն ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխա, հատկապես՝ մարզերի երեխաները, պետք է կարողանան սովորելու ընթացքում անվճար՝ պետության հաշվին, այցելել Երևան, պլանետարիումում որոշակի դասաժամ ունենալ:

«Մեր դրսի խորհրդատուներն ասում են՝ 2 ժամ երեխան էդտեղ որ անցկացնի՝ դրանից հետո ամբողջությամբ նվիրվում է բնագիտությանը. այնպես տպավորիչ է»,-ասել է նախարարը՝ նշելով, որ պլանետարիում այցից հետո երեխաները կայցելեն նաև Մատենադարան, թանգարաններ:

Лента

Рекомендуем посмотреть