Մարտի 1-ից հակաբիոտիկները կվաճառվեն բացառապես դեղատոմսով - RadioVan.fm

Онлайн

Մարտի 1-ից հակաբիոտիկները կվաճառվեն բացառապես դեղատոմսով

2018-02-19 17:32 , Общество, 1398

Մարտի 1-ից հակաբիոտիկները կվաճառվեն բացառապես դեղատոմսով

Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը, ըստ որի մի շարք դեղեր դեղատներից հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում:

Պահանջը նոր չէ, այն եղել է նաև նախկինում, պարզապես հիմա նոր կարգ է մշակվել, որով այդ պահանջը նորից թարմացվում է՝ սահմանելով նաև վերահսկման մեխանիզմներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

«Շատերը գալիս են դեղատուն, դեղատան աշխատակիցը, որ համապատասխան կրթություն չունի, դեղ է առաջարկում, այսինքն՝ վաճառում: Ցանկացած դեղ, որ դեղատոմսով բաց թողնվողների ցուցակում է, բացառապես դեղատոմսով պետք է տրվի»,-ընդգծել է փոխնախարարը՝ նկատելով, որ դեղատոմսով վաճառքը դեղատան աշխատակցին ազատում էդեղի նշանակման պատասխանատվությունից:

Մյուս կարևոր խումբը պացիենտներն են: Ըստ Խաչատրյանի՝ յուրաքանչյուր պացիենտի համար դեղատոմսը առաջին հերթին երաշխիք է, որ իրեն նշանակված է ճիշտ դեղ, ճիշտ դոզայով և օգտագործման պարբերականությամբ, որը նախատեսված է հենց իր հիվանդության համար:

Փոխնախարարը նշել է, որ արդյունքում կարող են ավելանալ հոսքերը բուժհաստատություններ, դիմեն քրոնիկ հիվանդները, որ նախկինում չեն դիմել բժիշկի:

Նաև հաստատված է դեղատոմսի մի ձև, որը բազմակի օգտագործման համար է՝ ինչպես քրոնիկ հիվանդի, այնպես էլ հաբով ձեռք բերողի համար, կան կտրոններ, որոնց մի մասը մնում է դեղատանը, պացիենտի շարժունակությունը ևս չի սահմանափակվում, նա կարող է ամեն անգամ տարբեր դեղատներից դեղ ձեռք բերել: Բազմակի օգտագործման համար նախատեսված դեղատոմսերն ուժի մեջ են վեց ամիս:

Մարտի 1-ից դեղատոմսի պահանջ ներկայացվում է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման է ենթակա 2700-ը:

Лента

Рекомендуем посмотреть