Եռակողմ հայտարարությունը ՀՀ տարածքով միջանցք չի նախատեսում, նոր ճանապարհներ՝ Բաքվի դրական արձագանքի դեպքում՝ պատրաստ ենք կառուցել. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Եռակողմ հայտարարությունը ՀՀ տարածքով միջանցք չի նախատեսում, նոր ճանապարհներ՝ Բաքվի դրական արձագանքի դեպքում՝ պատրաստ ենք կառուցել. Փաշինյան

2022-10-19 12:08 , Политика, 746

Եռակողմ հայտարարությունը ՀՀ տարածքով միջանցք չի նախատեսում, նոր ճանապարհներ՝ Բաքվի դրական արձագանքի դեպքում՝ պատրաստ ենք կառուցել. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է երկրի օրենսդրության համաձայն նոր ճանապարհներ կառուցել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, բայց դրա համար պահանջվում է Ադրբեջանի համաձայնությունը․ թվիթերյան գրառմամբ շեշտել է ՀՀ վարչապետը։

«11/9-ի հայտարարությամբ կա՞ արդյոք Հայաստանի կողմից որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու համար: Ո՛Չ։ Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունքում: ԱՅՈ՛։ Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համաձայն։ Դրա համար պահանջվում է Ադրբեջանի դրական արձագանքը»,-մասնավորապես գրել է Նիկոլ Փաշինյանը։

Twitter-ում կատարած մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը հարց է ուղղում, թե կարո՞ղ է որևէ մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին հիշատակում, որը վերաբերում է Հայաստանի տարածքին:

«Իհարկե ոչ։ 11/9 եռակողմ հայտարարության մեջ կա՞ «միջանցքի» մասին հիշատակում։ Այո՛, դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ, սա միակն է»,-գրել է վարչապետը, ապա համաժամանակ կատարած մեկ այլ գրառմամբ շեշտել, որ ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել պարտավորություններից խուսափելու մեջ։

Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է բացել 3 անցակետեր՝ պարտավորությունները կատարելու և աշխատելու տարածաշրջանի համապարփակ ապաշրջափակումից բխող հնարավորություններն օգտագործելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ թվիթերյան գրառմամբ Փաշինյանը հայտարարել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման համար

3 անցակետի բացման հարցով Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքին։ Պաշտոնական Բաքուն արձագանքելով՝ Երևանի առաջարկը «անիրատեսական» էր համարել՝ հայտարարելով, թե «Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները միացնելու վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորություններից խուսափելու նպատակով»:


Лента

Рекомендуем посмотреть