Մայրաքաղաքի նկարազարդ «դալանները» կթարմացվեն - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքի նկարազարդ «դալանները» կթարմացվեն

2018-02-12 18:04 , Общество, 1255

Մայրաքաղաքի նկարազարդ «դալանները» կթարմացվեն

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոմունալ տնտեսության վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մեկնարկել բակերի և զբոսայգիների բարեկարգման, ինչպես նաև նկարազարդ կամարանցումների թարմացման աշխատանքները:

«Այս տարի ևս պետք է շարունակենք մայրաքաղաքի բակերի ու զբոսայգիների բարեկարգման աշխատանքները, որոնց շրջանակում անհրաժեշտ է գույքագրել բակային այն տարածքները, որտեղ վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն կա: Զուգահեռաբար հատուկ ուշադրություն դարձրեք նաև բակերում տեղադրված մանկական խաղերի վիճակին՝ ստուգելով դրանց անվտանգությունը՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ»,-նշել է քաղաքապետը:

Лента

Рекомендуем посмотреть