Օրենբուրգում այսօր սգո օր է՝ ի հիշատակ նախօրեին կործանված Մոսկվա-Օրսկ չվերթի ինքնաթիռի զոհերի - RadioVan.fm

Онлайн

Օրենբուրգում այսօր սգո օր է՝ ի հիշատակ նախօրեին կործանված Մոսկվա-Օրսկ չվերթի ինքնաթիռի զոհերի

2018-02-12 13:38 , Мир, 1612

Օրենբուրգում այսօր սգո օր է՝ ի հիշատակ նախօրեին կործանված Մոսկվա-Օրսկ չվերթի ինքնաթիռի զոհերի

Այսօր՝ փետրվարի 12-ին, Մերձմոսկվայում նախօրեին կործանված ԱՆ-148 օդանավի զոհերի հիշատակին Օրենբուրգում սգո օր է հայտարարվել

Հիշեցնենք՝ «Սարատովյան ավիաուղիներ» ընկերության Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո փետրվարի 11-ին Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։

Ինքնաթիռում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. բոլորն էլ զոհվել են։ Զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում:

Զոհերի թվում երկու հայ կա. նրանցից մեկը երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն է, մյուսը՝ ուղևոր Վարսիկ Սևոյանը:

Օդանավի կործանման դեպքով ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է սև արկղերից մեկը: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այնբավարար վիճակում է:

Նշվում է, որ օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։

Лента

Рекомендуем посмотреть